Շնորհավորանքներ Շառլ Ազնավուրին

Հուսով եմ ուրախ կլինես սիրելի բարեկամ, որ այս շնորհավորանքը տեսնես և լսես այն և հետո իմանալով, որ սա քեզ է ասում քո հայրենակիցներից մեկը: Մենք պետք է հիշենք քեզ, որ չմոռացվենք քո կողմից: Ցանկանում եմ քեզ լավն ու բարին իմ արվեստագետ հայրենակից, թող քո տան լույսը և ճրագը լինի անմար քո տան մեջ և թող քո երգերը անմար լինի մեր սրտում և մեր հոգում:

Մայիսյան հավաքը ուրիշ աշխարհում

                                                     հատված 1

Մի հայ տղա գնում է ուրիշտ մոլորակ, անունը Իշխան, նա շատ հետքրքրասեր երեխա էր և անընդհատ փորձում էր ուսումնասիրել մի գործ: Այդ մոլորակում ապրում էին այլ մոլորակայինները և զարմանալի այներ, որ այդ մոլորակում տոնվում էր մայիսյան հավաքը բայց ոչ հանքիստ և սովորական կերպով, այն տեղ մի լավ հումորի ընդացքում երիտասարդները ծիծաղալու փոխարեն կապիկի ձայներ էին հանում և երեցները սկսում էին լեզուները վեր ու վար անելով ծիծաղալ: Իշխանը այս ամենը տեսնելուց հետո ասաց « էս ովեն սրանք»:

                                           հատված 2

Քանի, որ Իշխանին հետաքրքիր գործեր առաջ բերվել նա որոշեց միանալ նրանց և նրանց հետ տոնել մայիսյան հավաքը, Իշխանը մոտենալով դռանը տեսավ, որ այն տեղ կատարվում է ստուգատես: Մոտ գնաց բայց ստուգատեսնել հավաքի նման սովորական չեր այն տեղ սկսեցին քաշել Իշխանի ականջները և թքել նրա բերանի մեջ նրա համար, որ տեսնէին թե ինչ դուրս կգար այդ երկու ծակուծուկից: Իշխանը ներս մտավ և տեսավ այնտեղ կատարվում է մամլո ասուլիս: Այդ ընթացքում կարձիքներ եր լսվում բայց ոչ սովորական և հանգիստ ձևով, ամեն մի կարծիք ավարտվելուց հետո պետքէ նստացողները երկու ապտակ ստանային ասողի կողմից: Մամուլի ասուլիսից հետո որոշեցին երկու ուսուցիչ կանչել և այդ այլմոլորակայի ներեխաների ծնողներին և սրահի մյուս կողմում կազմակերպել բաց դաս, Իշխանին ել տարան այդ երեխաների հետ, քանի որ Իշխանի մայրը այդ մոլորակում չեր գտնվում որոշեցին չկանչել նրա մորը: Բաց դասի ժամանակ խոսվեց տեխնիկայի զարգացման մասին, այդ տեղ ուսուցիչը վերցրեց մի հեռախոս և ցույց տալով երեխաներին ասաց, որ դաս անցկացնելու ընդացքում պետք է զբաղվեք այս հեռախոսով և դասով չզբաղվեք: Կարծիքների ժամանակ առաջին հերթը հասավ Իշխանին և նա ասաց, որ չի կարելի զբաղվել այդ անկապ իրով պետք է դասով զբաղվել: Ուսուցիչը ասաց դուրս գնա այստեղից նա դուրս չգնաց ուսուցիչը մոտեցավ ուզեց խպել նրան բայց չկարողացավ այդ պահին եկավ երեխաների դասղեկը և ասաց, որ հյուրասիրության ժամն է: այդ ընթացքում երեխաների տվեցին մի փթած աղցան, այլ մոլորակայինները հաճույքով էին ուտում այդ աղցանը բայց Իշխանը զզվեց և չկերավ: Կրկին երեխաների դասղեկը մոտեցավ և ասաց երեխեք 2 ժամից կլոր սեղան է լինելու տոնի առթիվ և խնդրում եմ, որ կարծիքների ընթացքում ճիշտ խոսքեր կասեք: Իշխանը լսելով ճիշտ խոսքեր նախադասությունը որոշեց դեն չնետել աղցանը և որպեզ ճիշտ կարծիքի համար այն պահել և օգտագործել կլոր սեղանի ժամանակ:

                                                           հատված 3

Հասավ կլոր սեղանի պահը երեխաները և երեցները նստեցին սեղանի շուրջ և սկսեցի կարծիքներ հայտնել այդ օրվա մայիսյան հավաքի մասին: Իշխանը նստած էր քսաներորդ նստարանին: Հերթը հասավ տասնութերորդ նստարանին նստած տղային և այդ տղան  շատ գոհեր այդ օրվանից, տասնիներորդը նույնպես այդ խոսքը ասաց: Արդեն Իշխանի հերթներ խոսելու, Իշխանը զայրույթից դրդված հանեց այդ աղցանը և շպրտեց կլոր սեղանի ղեկավարի դեմքին և ասաց ես ոնցեմ ձեզանից զզվում: Այս ամենը ասելուց Իշխանը վեր կացավ ու փախավ այդ տեղից: Հետո ինքն իրեն ասաց, որ այս խոսքից հետո գոնե միքիչ լավ անցկացրի մայիսյան հավաքը:

Վիկտոր Հյուգո, «Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում»

Մեր արարքները կարող են մեզ հասցնել մինչեւ երկինք եւ հակառակը` խորտակել հիմնովին: Մենք մեր արարքների երեխաներն ենք:

Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը` աղքատություն:

Բարի լինելը չափազանց հեշտ է: Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար:

Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում:

Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում:

Ծիծաղն արեւ է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը:

Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը:

Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց:

Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ եւ եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ:

Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը` ընթերցողը:

Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է:

Մեծ խելքի առջեւ ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջեւ ծնկի եմ իջնում:

Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է:

Մահը փոխակերպում է հավերժական լույսի:

Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը` ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ:

Թեղնիս լեռի արշավը

Արշավը սկսեցինք Աղվերանից:

Մինչ շարժվելը, մի գյուղացի մեզ ուտելու խոտի տեսակներ ցույց տվեց, որոնք ամեն քայլափոխին աճում էին և շատ համով էին: Այդպես սկսվեց մեր արշավը…

Սկզբում եղանակը լավն էր: Քայլում էինք անտառային արահետով` բարձր ծառերի ստվերի տակ: Գագաթը դեռ չէինք տեսնում: Երբ հասանք լերկ սարերին, բացվեց շրջակա տեսարանը ու հեռվում երևացին սպիտակ գագաթները, որոնց թվում էր նաև Թեղենիսը…

Մինչ գագաթը դեռ երկար ճանապարհ կար: Պատահեցին մողեսներ, օձեր ու, միջատներով սնվող` «գիշատիչ» բույսեր: Երկար քայլելուց հետո ամպերը սկսեցին մանր կաթալ: Քիչ անց, միանգամից մթնեց…

Անձրևը ուժեղացավ: Բավականին բարձր էինք, և տեղանքը շատ «կայծակնավտանգ» էր: Արագ քայլերով ուղղվեցինք դեպի մոտակա բլրի ստորոտը: Ընթացքում անձրևը շատ ավելի ուժեղացավ, ահավոր ցրտեց ու ամենուրեք սկսեցին որոտալ կայծակները:

Արդեն վազելով հասանք բլրին, արագ ծածկվեցինք մեծ պոլիէթիլենի կտորով ու որոշեցինք սպասել ամպրոպի ավարտին: Դա էր այս արշավի ամենահետաքրքիր ու հիշարժան հատվածը…

Սպասեցինք մոտ 30 րոպե, որոնց ընթացքում հասցրեցինք հաց ուտել մեր արհեստական պատյանի տակ: Երբ դուրս եկանք, անձրևը դեռ կաթկթում էր, սակայն կայծակի վտանգն անցել էր: Շարունակեցինք մեր քայլերը դեպի գագաթ:

Կատարային հատվածից սկսեցին երևալ Ապարանի ջրամբարը, Արագածի չորս գագաթներն ու Արալեռը: Մյուս կողմում երևում էին Սևանա լիճը, Գեղամա լեռնաշղթան ու Ծաղկանց սարը (Ծաղկաձորի ճոպանուղու սարը): Մինչ գագաթը մնում էր ոչ երկար, սակայն կտրուկ վերելք:

Մոտենալուն պես, նորից ցրտեց ու ամպը ծածկեց: Սակայն գագաթում օդանավագնացային կայան կար և շանթարգելներ էին կանգնեցված: Երբ հասանք գագաթին, կայանի աշխատողները մեզ կանչեցին իրենց տնակը: Հանգստացանք, նկարվեցինք ու սկսեցինք իջնել:

Ինչպես պլանավորել էինք, հասանք Թեղենյաց վանքին (VIIIդ.) և իջանք Բուժական գյուղը: Ընդհանուր առմամբ քայլեցինք 21,5 կմ:

 Image

Սիրիր քեզ և քո հայրենիքը

Քո հայրենիքը քո հսկա տունն է, որը քեզ տվել է Աստված, որը դու կարողանաս վայելել և բավարարվել ամենինչով: Հայրենիքտ սիրելու համար դու պետք է նախ ինքտ քեզ սիրես, որ կարողանաս սիրել քո շրջապատին այսինքն քո հայրենիքին: Դու պետք է սիրես քո հայրենիքը որպեզի կարողանաս ընկերներ գտնել և ինքտ քեզ սիրես որպեզի նրանց դյուր գաս: Եթե դու սիրես քո հայրենիքը դու կսիրես ամենինչ և ճիշտ կգնահատես ամենինչ: 

 

Չինացի այլմոլորակայինը

Մի երեխա է լինում: Նա մարմնական կառուցվածքով շատ էր տարբերվում իր ընկերներից, նա ուներ կատվի աչքեր և մարդիկ, որ տեսնում էին ասում էին նա ոնց որ թե ինչ որ խնդիր ունի: Երբ այդ տղան գնում է բժշկի մոտ բժիշկը ասում է տղայի բարեկամին, որ նա այս մոլորակին պատկանող երեխա չի և նրա վարքագիծը և այլ տարբեր գործողությունները երկիր մոլորակի մարդկանց նման չե և նա մի խոսքով այլմոլորակային է: Այդ տղայի կողքի մարդիկ շատ տարորինակ բաներ էին ասում այդ տղայի մասին, օրինակ ասում էին, որ նրա աչքերը գիշերը լույս են տալու և այլ տարորինակ բաներ: Այդ տղան երբ դպրոց էր գնում շատ սովորական ձևով էր իրեն պահում երեխաների հետ բայց նրա վարքագիծը նման էր հենց մի կատվի, որը անընդհատ թռվռում էր կատվի նման և անընդհատ ծիծաղում և հրճվում էր երբ վածում էր:

Մշո առաքելոց (Թարգմանչած) վանքի դուռը

1915թ. բարբարոսաբար ավերվեց միջնադարյան հայ մշակույթի և գրչության նշանավոր կենտրոն Մշո Առաքելոց վանքը:

Գերմանացի հնագետները դիմեցին թուրքական իշխանություններին տեղահանված դուռը Բեռլին փոխադրելու համար: Սակայն ռուսական զորքերի առաջխաղացումը խափանեց այդ ծրագրի իրականացումը:

1916թ. անվանի պատմաբան, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանը նահանջած թուրքերի կողմից լքված ավարի մեջ Բիթլիսում հայտնաբերեց Մշո վանքի դուռը: Գաղթականների խմբի հետ դուռը հասցվեց Թիֆլիս` Հայոց Ազգագրական ընկերության թանգարան, իսկ 1925թ. բերվեց Հայաստանի պատմության թանգարան:

Փրկված դուռը հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցներից է և Գրիգոր Լուսավորչի կողմից դեռևս 312թ. հիմնած Մշո Առաքելոց (Թարգմանչաց) վանքի եզակի մասունքներից մեկը:Image